Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Սանդերլենդին»։
Խաղն անցավ «կարմիրների» տարածքային և խաղային զգալի առավելությամբ և նրանք 2-0 հաշվով առավելության հասան «սև կատուների» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 75-րդ րոպեին բացեց փոխարինման դուրս եկած Դիվոկ Օրիջին, իսկ 91-րդ րոպեին Սադիո Մանեի վաստակած 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ջեյմս Միլները։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի սաները՝ վաստակած 30 միավորով բարձրացան 1-ին հորիզոնական։
Գոլեր․ Օրիջի՝ 75ր, Միլներ՝ 90+1ր (11մ)։