Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում առաջատար «Չելսիի» հյուրը 8-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնն» էր։
«Ազնվականները» դժվարությամբ կարողացան կոտրել հյուրերի դիմադրությունը։ Հանդիպման միակ և «Չելսիի» համար հաղթական գնդակը 76-րդ րոպեին խփեց Դիեգո Կոստան։
Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը՝ վաստակած 37 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել աղյուսակը։
Գոլեր․ Կոստա՝ 76ր։