Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Ուոթֆորդին»։
Խաղն անցավ «քաղաքայինների» զգալի առավելությամբ, ովքեր 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Էուրելիո Գոմեսի պաշտպանած դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Պաբլո Սաբալետան և Դավիդ Սիլվան։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 33 միավորով կպահպանի տեղը լավագույն քառյակում։
Գոլեր․ Սաբալետա՝ 33ր, Սիլվա՝ 86ր։