Բրիտանական Squawka պարբերականը ամփոփել է անցնող 2016 թվականը և կազմել Պրեմիեր Լիգայի խորհրդանշական հավաքականը։
Բնօրինակը կարող եք կարդալ այստեղ։
Դարպասապահ․ Ուգո Լյորիս
Տարիք․ 30
Ակումբ․ Տոտտենհեմ
2016 թվականին Պրեմիեր Լիգայի ամենակայուն դարպասապահը։ Իր վստահ խաղի շնորհիվ Տոտտենհեմը նախորդ մրցաշրջանում ամենաքիչ գոլերը բաց թողեց` 35 գոլ 38 խաղում։ Ընթացիկ մրցաշրջանում Լյորիսից քիչ գոլ բաց է թողել միայն Տիբո Կուրտուան (1 գոլի տարբերություն)։
Վիճակագրություն․ 2016-ին նա 12 չոր խաղ է անցկացրել Պրեմիեր Լիգայում։
Աջ պաշտպան․ Հեկտոր Բելերին
Տարիք․ 21
Ակումբ․ Արսենալ
Իսպանացի պաշտպանը կարճ ժամանակում դարձավ աջ եզրում Արսենալի համար մեկ ընտրությունը, իսկ վնասվածքի պատճառով նրա բացակայությունը զգալիորեն անդրադարձավ լոնդոնյան ակումբի արդյունքների վրա։ Նա ոչ միայն վտանգ է ներկայացնում գրոհների ժամանակ, այլև գրագետ մասնակցում է պաշտպանությանը։
Վիճակագրություն․ 2016-ին նա 6 գոլային փոխանցում է կատարել Պրեմիեր Լիգայում։
Կենտրոնական պաշտպան․ Տոբի Ալդերվեյրելդ
Տարիք․ 27
Ակումբ․ Տոտտենհեմ
2015 թվականին Ատլետիկո Մադրիդից տեղափոխվելուց հետո Տոբին դարձավ Տոտտենհեմի պաշտպանության առաջատարը։ Նախորդ մրցաշրջանում նրա կայուն խաղի շնորհիվ իր ակումբը մասնակցեց չեմպիոնական պայքարին։
Վիճակագրություն․ 2016֊ին նա 209 անգամ գնդակ է հեռացրել մրցակցի ոտքից։
Կենտրոնական պաշտպան․ Վիրջիլ վան Դեյկ
Տարիք․ 25
Ակումբ․ Սաութհեմպտոն
Պրեմիեր Լիգայի մի շարք գրանդ ակումբներ մեծ գումարներ են պատրաստել տրանսֆերային պատուհանի ժամանակ հոլանդացուն գնելու համար։
Վիճակագրություն․ 2016-ին նա հաղթել է 168 օդային պայքարում, ավելին քան որևէ այլ պաշտպան։
Ձախ պաշտպան․ Դենի Ռոուզ
Տարիք․ 26
Ակումբ․ Տոտտենհեմ
2016 թվականը Դենին բարձր մակարդակով անցկացրեց ոչ միայն ակումբում, այլև ազգային հավաքականում։ Նա դարձավ Տոտտենհեմի և Անգլիայի հավաքականի անվիճելի ձախ եզրայինը։
Վիճակագրություն․ 2016-ին նա հաղթել է Պրեմիեր Լիգայի 37 ուժային մենապայքարում։
Աջ կիսապաշտպան․ Ռիյադ Մահրեզ
Տարիք․ 25
Ակումբ․ Լեսթեր
Չնայած, որ ընթացիկ մրցաշրջանում ալժիրցին չի փայլում առաջվա պես, սակայն նախորդ մրցաշրջանում նա մասը դարձավ Լեսթերի պատմական չեմպիոնությանը։ Նրա բարձր մակարդակը պահպանվել է նաև այժմ, որը կարող ենք նկատել վերջերս Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում Ջեյմի Վարդիին կատարած գոլային փոխանցման ժամանակ։
Վիճակագրություն․ 2016-ին նա Պրեմիեր Լիգայում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Կենտրոնական կիսապաշտպան․ Նգոլո Կանտե
Տարիք․ 25
Ակումբ․ Լեսթեր և Չելսի
Դժվար է չնկատել Նգոլո Կանտեի բարձր որակները։ Բարզապես տեսեք ինչպես է խաղում Լեսթեր Սիթին առանց նրա և ինչպես է փոխվել Չելսիի խաղը նրա հետ։
Վիճակագրություն․ 2016 թվականին նա առանց ուժային պայքարի 101 գնդակ է խլել Պրեմիեր Լիգայում։
Կենտրոնական կիսապաշտպան․ Ադամ Լալանա
Տարիք․ 28
Ակումբ․ Լիվերպուլ
Ադամ Լալանայի խաղը նկատելիորեն փոխվեց 2016 թվականին։ Նա դարձավ Յուրգեն Կլոպի թիմի անբաժան մասը։
Վիճակագրություն․ 2016-ին նա Պրեմիեր Լիգայում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ձախ կիսապաշտպան․ Դիմիտրի Պայե
Տարիք․ 29
Ակումբ․ Վեստ Հեմ
Առանց որևէ կասկածի Պայեին կարելի է համարել 2016 թվականի ամենակայուն ֆուտբոլիստներից մեկն, անգամ ընթացիկ մրցաշրջանի ոչ այնքան հաջող մեկնարկին։ Ֆրանսիացին այժմ Վեստ Հեմի անփոխարինելի առաջատարն է։
Վիճակագրություն․ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա ստեղծել է ամենաշատ գոլային պահերը՝ 67։
Հարձակվող․ Հարի Քեյն
Տարիք․ 23
Ակումբ․ Տոտտենհեմ
Դժվար կլիներ ցուցակից դուրս թողնել Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուին։ Վնասվածքը խանգարեց Քեյնին ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում զարգացնել իր ձեռք բերած հաջողությունը, սակայն ապաքինվելուց հետո նա վերադարձել է գոլեր խփելու իր գործին։
Վիճակագրություն․ 2016-ին նա 21 գոլ է խփել Պրեմիեր Լիգայում։
Հարձակվող․ Սերխիո Ագուերո
Տարիք․ 28
Ակումբ․ Մանչեսթեր Սիթի
Ինչ արդյունքների կարող էր հասնել Սիթին, եթե վնասվածքի պատճառով ընթացիկ տարում չբացակայեր Սերխիո Ագուերոն կամ ընթացիկ մրցաշրջանում չորակազրկվեր։ Անկասկած նա 2016 թվականի լավագույն հարձակվողներից է։
Վիճակագրություն․ 2016 թվականին նա 27 գոլ է խփել Պրեմիեր Լիգայում, ավելին, քան որևէ այլ ֆուտբոլիստ։