Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 17:30-ին: Միմիանց դեմ դուրս կգան մանչեսթերյան երկու ակումբները՝ այս պահին Պրեմիեր Լիգայի երկու ուժեղագույն ակումբները:
Երկու թիմերն էլ այս հանդիպմանն են մոտեցել Չեմպիոնների Լիգայում պարտվելուց հետո: Սակայն ի տարբերություն «Սիթիի», որն ավարտեց ելույթները Չեմպիոնների Լիգայում, «Յունայթեդը» կշարունակի պայքարել գավաթի համար:
Եթե դատենք միայն թիմերի մարզավիճակը, ապա ավելի լավ հնարավորություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաները» հաղթել են վերջին 6 արտագնա խաղերից 5-ում: Սակայն դա անելը «քաղաքայինների» մարզադաշտում նրանց համար շատ դժվար կլինի:
Նայելով մրցաշարային աղյուսակին, պարզ է դառնում, որ հաղթանակը ավելի շատ պետք է «Սիթիին» և դա է վկայում նաև Մանչինիի խոսքերը. «Նրանք կարող են իրենց թույլ տալ պարտվել, քանի որ երեք միավորի առավելություն ունեն»:
Երկու թիմերն էլ կորուստներով են մոտեցել դերբիին: «Յունայթեդին» չեն կարողանա օգնել Կագավան, Վալենսիան, Անդերսոնը և Նանին: «Գործող չեմպիոններից» վնասվածք ունեն Միկա Ռիչարդսը, Կոլարովը, Ջեկ Ռոդվելը: Ակնհայտ է, որ «Յունայթեդի» կորուստները ավելի մեծ են:
Հավանական կազմերը.
«Մանչեսթեր Սիթի» – Հարտ, Սաբալետա, Կոմպանի, Լեսկոտ, Մայկոն, Տուրե, Բերրի, Տևես, Ագուերո, Բալոտելլի, Նասրի
«Մանչեսթեր Յունայթեդ» – Լինդեգոր, Էվրա, Էվանս, Սմոլլինգ, Ռաֆայել, Կարրիկ, Ֆլետչեր, Ռունի, Յանգ, Ուելբեք, Վան Պերսի:
Մեր կանխատեսումը՝ 1:1: