11 տարվա ընդմիջումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձավ աշխարհի ամենաեկամտաբեր ակումբների ցուցակի առաջին հորիզոնական։ 2015/16 մրցաշրջանի ընթացքում «կարմիր սատանաների» եկամուտները կազմել են 515.3 մլն ֆունտ։
12 ամսում իր եկամուտները 20 մլն ֆունտով ավելացնելուց հետո մանչեսթերյան ակումբը Deloitte Football Money League-ի ռեյտինգային ցուցակում բարձրացավ միանգամից երկու հորիզոնական՝ շրջանցելով «Բարսելոնային» և Մադրիդի «ՌԵալին»։
Աղյուսակում անգլիական հաջորդ ակումբը «Մանչեսթեր Սիթին» է, որն իր եկամուտները հասցրել է 392.6 մլն ֆունտի։ Թոփ-10-ում տեղ են գտել նաև «Արսենալը», «Չելսին» և «Լիվերպուլը»։