Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Ուոթֆորդին»։
Խաղն անցավ դաշտի տերերի առավելությամբ, ովքեր երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։ Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Խուան Մատան, իսկ երկրորդ գոլը 60-րդ րոպեին խփեց Անտոնի Մարսյալը։
Այս հաղթանակից հետո «կարմիր սատանաները»՝ վաստակած 48 միավորով բարձրացան 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Մատա՝ 32ր, Մարսյալ՝ 60ր։