Պրեմիեր Լիգայի 27֊րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը աղյուսակի հետնապահ «Սանդերլենդն» էր։
«Քաղաքայինները» ոչ մի խնդիր չունեցան «Սթեդիում օֆ Լայթում» և հաղթեցին 0-2 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Սերխիո Ագուերոն և Լերոյ Սանեն։
Այս հաղթանակից հետո «Սիթին»՝ վաստակած 55 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ագուերո՝ 42ր, Սանե՝ 59ր։