Այսօր կայացավ Անգլիայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը։ «Ուեմբլիում» միմյանց դեմ դուրս եկան «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»։
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Սերխիո Ագուերոյի գոլին 71֊րդ րոպեին պատասխանեց Նաչո Մոնրեալը։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում Ալեքսիս Սանչեսը խփեց «զինագործների» հաղթական գնդակը և իր թիմը դուրս բերեց առաջնության եզրափակիչ։
Եզրափակչում «Արսենալի» մրցակիցը կլինի «Չելսին», որը նախորդ փուլում պայքարից դուրս թողեց «Տոտտենհեմին»։
Գոլեր․ Ագուերո՝ 62ր, Մոնրեալ՝ 71ր, Սանչես՝ 101ր։