Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Սկզբունքային պայքարում ավելի ուժեղ գտնվեցին դաշտի տերերը՝ հաղթելով 2-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը 54-րդ րոպեին բացեց Գրանիտ Ջական, 3 րոպե հետո Դենի Ուելբեքը խփեց իր թիմի երկրորդ գոլը։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցումները կատարեց Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։
Այս հաղթանակից «Արսենալը»՝ վաստակած 63 միավորով մնաց 6-րդ հորիզոնականում, իսկ Ժոզե Մոուրինյոյի թիմը 2 միավոր ավել ունի և գտնվում է 5-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Ջակա՝ 54ր, Ուելբեք՝ 57ր։