Երեկ գիշեր Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացավ Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրից հետաձգված «Չելսի» – «Ուոթֆորդ» հանդիպումը։
Ընթացիկ խաղարկության չեմպիոն դարձած «Չելսին» երկրորդ կազմով էր ներկայացել խաղին և գոլառատ խաղում գեղեցիկ հաղթանակ տարավ հյուրերի նկատմամբ։
Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի չեմպիոնական թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 90-ի։
Գոլեր․ Թերրի՝ 22ր, Կապու՝ 24ր, Ասպիլիկուետա՝ 36ր, Բատշուաի՝ 49ր, Յանմատ՝ 51ր, Օկակա՝ 74ր, Ֆաբրեգաս՝ 88ր։