• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ. «Մենք ամբողջ ամիս խաղացինք առանց դադարի»

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը «Էվերթոնից» կրած 1:2 պարտությունից հետո հայտնել է, որ իր թիմին դադար է պետք:

-Ծանր է ընդունել այս պարտությունը: Մենք վատ խաղացինք առաջին խաղակեսում, սակայն երկրորդում ավելի հաջող էինք գործում:

Երկու գոլը, որ մենք բաց թողեցինք խաղավարտին, չէր համապատասխանում խաղի տրամաբանությանը: Մենք արդեն համակերպվել էինք ոչ-ոքի արդյունքին, անգամ կարող էինք հաղթել:

 
Այժմ մեկ շաբաթ ունենք պատրաստվելու համար: Դա շատ կարևոր է, քանի որ վերջին ամսում մենք խաղում էինք առանց դադարի:

Առջևում երկու տնային խաղ ունենք: «Տոտտենհեմը» պետք է վերադառնա, այն մարզավիճակին, որում էր նախորդ խաղերին,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում «Տոտտենհեմի» պաշտոնական կայքը: