«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես ներողություն է խնդրել Ռիո Ֆերդինանդից: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երեկ կայացած մանչեսթերյան դերբիի ավարտին (2:3) «քաղաքայինների» տրիբունայից ինչ-որ մեկը կոպեկ է նետել «Յունայթեդի» պաշտպանի վրա: Մանչեսթերյան ակումբը շատ է ցավում տեղի ունեցածի համար: Միջադեպի պատճառով ֆուտբոլիստը վնասել է աչքը: