«Չելսին» պատրաստվում է ուժեղացնել հարձակվողական ներուժը ձմեռային տրանսֆերի ժամանակ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Լոնդոնյան ակումբի ուշադրության կենտրոնում Իսպանիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներն են: «Ազնվականների» հիմնական նպատակն է ձեռք բերել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Գոնսալո Իգուաինին և «Ատլետիկո Մադրիդի» ռմբարկու Ռադամել Ֆալկաոյին:
Ռոման Աբրամովիչի օգնական Մարինա Գրանովսկայան արդեն մեկնել է Մադրիդ` քննարկելու այս ֆուտբոլիստների տրանսֆերային հարցերը:
Բացի դրանից, «Չելսին» պայքարի մեջ կմտնի «Արսենալի» հետ Դեմբա Բային ձեռք բերելու համար: «Նյուքասլի» հարձակվողի տրանֆերային արժեքն է 7 մլն ֆունտ: