Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի մեկնարկը տրվեց «Դին Կորտ» մարզադաշտում, ուր «Բորնմուտը» հյուրընկալել էր ընթացիկ առաջնության չեմպիոնական պայքարի ֆավորիտներից համարվող «Մանչեսթեր Սիթիին»։
Դրամատիկ խաղում կամային հաղթանակ տարան Պեպ Գվարդիոլայի սաները։ Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Չարլի Դենիելսը, իսկ 8 րոպե հետո պատասխան գնդակը խփեց Գաբրիել Ժեսուսը։ Ավելացրած ժամանակ 6-րդ րոպեին Ռահիմ Ստերլինգը խփեց իր թիմի հաղթական գնդակը և 1 րոպե հետո հեռացվեց դաշտից։
Այս դժվարին հաղթանակից հետո «քաղաքայինները»՝ վաստակած 7 միավորով ժամանակավորապես կզբաղեցնեն 1-ին հորիզոնականը։
Գոլեր․ Դենիլս՝ 13ր, Ժեսուս՝ 21ր, Ստերլինգ՝ 90+7ր
Հեռացում․ Ստերլինգ՝ 90+9ր։