«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնեց ՊՍԺ֊ի աջ պաշտպան Սերժ Օրիեին գնելու մասին։ Գործարքն արժեցել է 23 մլն ֆունտ։ Փարիզյան ակումբը հեշտությամբ բաց թողեց Օրիեին, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում ստանալ Բրիտանիայի մուտքի վիզա։ Պատճառը ոստիկանի վրա հարձակումն էր, որի համար իվուարցի ֆուտբոլիստն ունի երկու տարի պայմանական պատժաչափ։
«Տոտտեհեմը» 24֊ամյա պաշտպանի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել և նրան տվել է 24 համարը։ Լոնդոնում Օրիեն կփոխարինի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Քայլ Ուոլկերին։
Ավելացնենք, որ ՊՍԺ֊ում խաղացած 3 տարում Օրիեն մասնակցել է 81 խաղի, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։ Ֆրանսիական ակումբի հետ երեք անգամ նվաճելի է Լիգա 1֊ի տիտղոսը, երեք անգամ՝ Ֆրանսիայի գավաթը և չորս անգամ Ֆրանսիայի Սուպերգավաթը։