«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգզը կարծում է, որ իր նախկին ակումբը պետք է պայմանագիր ստորագրել Լերոյ Սանեի հետ, որն այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Սանեն բարձրացավ խաղային մի նոր մակարդակի՝ Պրեմիեր Լիգայում խփելով արդեն 6 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։ Գիգզը հիասթափված է, որ գերմանացին բաժին հասավ ոչ թե «Յունայթեդին», այլ «Սիթիին»։
-Ընթացիկ մրցաշրջանում Սանեի մոտ ստացվում է բացարձակապես ամեն ինչ, սակայն, ցավոք նա հանդես է գալիս մանչեսթերյան այլ ակումբում։
Երբ «Սիթին» կորցնում է գնդակը, նա թիմին ստիպում է գնալ պրեսինգի։ Բացի այդ, նա փոխանցումների համար ճիշտ ժամանակն է գտնում և դառնում է գոլերի հեղինակ,֊ ասել է Գիգզը։ ITV