Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր նախավերջին խաղում «Չելսին» հյուրընկալվել էր Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» ակումբին։
«Ազնվականներն» առանց որևէ լուրջ խնդրի 4 անպատասխան գոլ խփեցին Բաքվում։ Դուբլի հեղինակ դարձավ Վիլլիանը, մեկական գոլ էլ խփեցին Էդեն Ազարը և Սեսկ Ֆաբրեգասը։
Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը՝ վաստակած 10 միավորով առաջինն է C խմբում։
Գոլեր․ Ազար՝ 21ր (11մ), Վիլլիան՝ 36ր, 85ր, Ֆաբրեգաս՝ 73ր (11մ)։