Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Բրայթոնին»։
Մանկունյանցիները նվազագույն հաշվով հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Հանդիպման միակ և «Յունայթեդի» համար հաղթական գոլը 66-րդ րոպեին խփեց Էշլի Յանգը։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 29 միավորով կշարունակի պահպանել 2-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Դանկ՝ 66ր (ինքն․)։