Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Ջոն Սմիթ» մարզադաշտում, ուր «Հադերսֆիլդը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։
«Քաղաքայինները» կամային հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ։ Հանդիպման հաշիվը բացվեց 45-րդ րոպեին՝ Նիկոլաս Օտամենդիի ինքնագոլով։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին Սերխիո Ագուերոն 11 մետրանոցից վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 84-րդ րոպեին իր թիմի հաղթական գնդակը խփեց Ռահիմ Ստերլինգը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակած միավորի քանակը հասցրեց 37-ի։
Գոլեր․ Օտամենդի՝ 45ր (ինքն), Ագուերո՝ 47ր (11մ), Ստերլինգ՝ 84ր։