Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր առաջնության նորեկներից «Բրայթոն ընդ հոուվ Ալբիոնին»։
Լոնդոնյան ակումբը վստահ հաղթանակ տարավ սեփական հարկի տակ՝ հաղթելով 2-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Սերժ Օրիեն և Սոն Հին Մինը։
Շնորհիվ այս հաղթանակի, «Տոտտենհեմը» վերադարձավ լավագույն քառյակ։
Գոլեր․ Օրիե՝ 40ր, Սոն՝ 87ր։