«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը», սակայն «կավագործների» ղեկավարությունը մտադիր չէ հրաժարվել իր հուսալի դարպասապահից:
Անձամբ Բեգովիչին այս հետաքրքրությունը հաճելի է:
-Հետաքրքրությունն իհարկե շոյում է: Լավ է, երբ մարդիկ, հատկապես նման թոփ ակումբների ներկայացուցիչներ հետևում են քո խաղին: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրս ունենք մեր նպատակները: Բոլորս էլ ուզում ենք խաղալ լավագույն ակումբերում,- ասել է Բեգովիչը:
Իսկ այս պահին Բեգովիչին հետաքրքրում է միայն իր ներկայիս ակումբը, որի ղեկավարները, մարզիչներն ու ֆուտբոլիստները ցանկանում են արդյունքի հասնել:
-Տեսնենք` ինչքանով դա մեզ կհաջողվի,- նշել է նա: