«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։
Նախորդ ամիս Հաուի սաները հավաքեցին 8 միավոր՝ տանելով 2 հաղթանակ և երկու հանդիպում ավարտելով ոչ ոքի։ «Բորնմուտը» «Չելսիին» և «Արսենալին» հաղթեց ընդհանուր 5-1 հաշվով։
Այս հաղթանակների շնորհիվ «Բորնմուտը» բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում, իսկ 40-ամյա Հաուն ստացավ ամսվա լավագույն մարզչի մրցանակը։
Բարձր մակարդակով հունվարն անցկացրեց նաև Ագուերոն։ 29-ամյա հարձակվողը դարձավ 5 գոլի հեղինակ և կատարեց մեկ գոլային փոխանցում։
Ամսվա լավագույն գոլի հեղինակ ճանաչվեց «Չելսիի» վինգեր Վիլլիանը՝ «Հադերսֆիլդի» դարպասը խփած գոլով։