Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»։
Հյուրերը դժվարին հաղթանակ տարան լոնդոնյան դերբիում։ Հանդիպման միակ և «Տոտտենհեմի» համար հաղթական գնդակը 89-րդ րոպեին խփեց ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Հարի Քեյնը։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 55 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական։
Գոլեր․ Քեյն՝ 89ր։