Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Յունայթեդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ կամային հաղթանակ տարան «կարմիր սատանաները»։ Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Վիլլիան։ 7 րոպե հետո պատասխան գնդակը խփեց Ռոմելու Լուկակուն, իսկ երկրորդ խաղակեսում դաշտի տերերի հաղթանակն ապահովեց Ջեսի Լինգարդը։
Այս հաղթանակի շնորհիվ Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 59 միավորով վերադարձավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Վիլլիան՝ 32ր, Լուկակու՝ 39ր, Լինգարդ՝ 75ր։