«Էվերթոնի»կիսապաշտպան Մարուան Ֆելայնին ճանաչվել է Պրեմիեր Լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
25-ամյա բելգիացին նախորդ ամսվա 5 խաղում 4 գնդակ է խփել: Եվ նրա շնորհիվ է թիմն այս պահին գտնվում մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում, որը տալիս է նրանց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորություն: Չնայած թիմը վերջին 10 խաղերից 7-ն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
Ֆելայնին այս մրցաշրջանում արդեն 8 գոլ է խփել: Նա ապահովում է կիսապաշտպանության և հարձակման միջև կապը:
Իսկ լավագույն մարզիչ է ճանաչվել Սթիվ Քլարկը, որը մարզում է «Վեստ Բրոմվիչը»: Թիմն այս մրցաշրջանում իսկական հայտնություն դարձավ. նրանք ունեն այնքան միավոր, ինչքան որ «Չելսին»: