Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր իր լոնդոնյան հարևան «Վեստ Հեմ Յունայթեդին»։
Նախորդ երկու խաղերում պարտություն կրած «զինագործները» վերջապես կարողացան միավոր վաստակել այս մրցաշրջանում։ Լոնդոնյան դերբիում առաջինը հաջողության հասան հյուրերը։ 25-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկո Արնաուտովիչը։ 5 րոպե հետո Նաչո Մոնրեալը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 70-րդ րոպեին Իսա Դիոպի ինքնագոլի և 93-րդ րոպեին Դենի Ուելբեքի գոլի շնորհիվ Ունայ Էմերիի թիմը կամային հաղթանակ տարավ։
Այս հանդիպումից հետո «Արսենալը»՝ վաստակած 3 միավորով բարձրացավ 11-րդ հորիզոնական։
Գոլեր․ Արնաուտովիչ՝ 25ր, Մոնրեալ՝ 30ր, Դիոպ՝ 70ր (ինք․)։