«Չելսիի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հարձակվողական ոճի կիսապաշտպանների կարիք ունի: Հունվարին նա մտադիր է ուժեղացնել կազմը նոր ֆուտբոլիստներով: «Ազնվականների» ուշադրության կենտրոնում հայտնվել է Շեկ Տիոտեն «Նյուքասլից»:
Ըստ Բենիտեսի` իր ստեղծագործող «երեխաներին»` Խուան Մատային, Օսկարին և Էդեն Ազարին, պետք է փորձառու խաղընկեր:
-Պետք է իմանալ, թե ինչ ֆուտբոլիստներ ունես և պահես հավասարակշռությունը: Եթե դու կորցնում ես գնդակը, ապա պետք է լինի մեկը, ով կվերադարձնի այն,- ասել է Բենիտեսը: The Times