«Էվերթոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին հայտնել է, որ իր ակումբի նպատակն է առաջնությունն ավարտել լավագույն քառյակում:
Այս պահին հենց «Էվերթոնն» է զբաղեցնում մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: Իսկ նրա առաջատար խաղացող Ֆելայնին ճանաչվեց նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Մարունաը հուսով է, որ չեն զիջի իրենց տեղը:
-Բոլորը ցանկանում են խաղալ Չեմպիոնների Լիգայում: Մենք քրտնաջան կաշխատենք այդ նպատակին հասնելու համար:
Այս պահին ես լավ եմ խաղում, ինչը իհարկե ուրախացնում է, սակայն ավելի կարևոր է թիմի հաջողությունը: Մարզչին դուր է գալիս, որ ես խաղում եմ հարձակման գծում,- «Էվերթոնի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է բելգիացի ֆուտբոլիստը: