«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Գարետ Բերրին ընդունել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի որոշումը, որով Բերրին բաց կթողնի «Նյուքասլի» հետ խաղը:
Հիշենենք, որ ՖԱ-ն մեղադրել է Բերրին մանչեսթերյան դերբիի մրցավար Մարտին Ատկինսոնի հասցեին արած ոչ նորմատիվային արտահայտության համար:
The Telegraph պարբերականի փոխանցմամբ Բերրին համաձայն չէ այդ որոշման հետ, սակայն չի ցանկանում բողոքարկել, քանի որ մերժվելու դեպքում որակազրկումը ավելի կմեծանա:
Այս պարագայում Բերրին բաց կթողնի «Նյուքասլի» հետ խաղը և ստիպված կլինի որպես տուգանք վճարել ութ հազար ֆունտ: