«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին ամենայն հավանակությանբ բաց կթողնի «Նյուքասլի» հետ հանդիպումը: Ֆուտբոլիստը լուրջ վնասվածք ունի: Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, բելգիացի պաշտպանն այժմ չի մասնակցում մարզումներին և ամեն օր այցելում է բժշկի պարզելու համար, թե ինչքանով է լուրջ վնասվածքը:
Հիշեցնենք, որ կիրակի օրվա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ Կոմպանին վնասվածք ստացավ, և Մանչինին ստիպված փոխարինեց ֆուտբոլիստին: