«Չելսին» մտադիր է ձեռք բերել «Ռեալ Մադրիդի» ձախ պաշտպան Մարսելոյին:
Ըստ Daily Star-ի` Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամառ կվաճառի Մարսելոյին, իսկ նրան ձեռք բերել ցանկացողների թվում «ազնվականներն» են: Լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել 20-25 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Էշլի Քոուլը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Սթեմֆորդ Բրիջը, և «Չելսիի» ղեկավարությունն արդեն նրան փոխարինող է փնտրում: Իսկ «Ռեալը» ցանկանում է 56 մլն ֆունտով ձեռք բերել «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին: Այդ իսկ պատճառով ամռանը կվաճառի բրազիլիացի Մարսելոյին: