«Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը հայտնել է, որ ամռանը առաջարկ ուներ նաև «Արսենալից», որի մարզիչ Արսեն Վենգերը իրեն տեսնում էր որպես հենակետային կիսապաշտպան:
Ամենայն հավանականությամբ Վենգերը ցանկանում էր «Այաքսի» արդեն նախկին ավագով փոխարինել «Բարսելոնա» տեղափոխած Ալեքս Սոնգին: Սակայն Յանը նախընտրեց տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ:
-Ամռանը առաջարկ կար նաև «Արսենալից», սակայն ինձ ավելի շատ հետաքրքրեց «Տոտտենհեմի» առաջարկը:
Տեղափոխվեցի այստեղ, որպեսզի խաղամ կենտրոնական պաշտպան:
Երբեմն ես տեղափոխվում եմ նաև պաշտպանության ձախ եզրը, սակայն ինձ ավելի շատ տեսնում եմ կենտրոնական պաշտպանի դիրքում,- հայտնել Վերտոնգենը: NUsport