Մանչեսթեր Յունայթեդը ցանկանում է վաճառել Պոլ Պոգբային ամռանը, քանի որ ֆրանսիացին չի ցանկանում երկարաձգել պայմանագիր ակումբի հետ։
Զինեդին Զիդանն է ցանկություն հայտնել Մադրիդում տեսնել Պոլին։
Ջորջինո Վեյնալդումը շարունակում է կասկածաքով վերաբերվել իր ապագային Լիվերպուլում։ Հոլանդացուն ամեն կերպ իր թիմում է ցանկանում տեսնել Ռոնալդ Կումանը։ Մյուս կողմից էլ Լիվերպուլը չի շտապում ամեն գնով պահել կիսապաշտպանին։
Անգլիայի կառավարությունը ամեն կերպ աջակցում է Պրեմիեր Լիգային կովիդի դեմ պայքարում և խրախուսում է մրցաշրջանը շարունակելու որոշումը, չնայած մեծ թվով արձանագրված դեպքերի։
Մանչեսթեր Սիթիի դարպասապահ Զաք Շտեֆֆենը պատրաստվում է իր նորամուտը նշել Պրեմիեր Լիգայում Չելսիի դեմ խաղում։ Հիմնական դարպասապահ Էդերսոն Մորայեշը վարակվել է կովիդով։
Պեպ Գվարդիոլան հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ Էդեն Ազարի նկատմամաբ։
Արսենալը ցանկանում է ձեռք բերել Նորվիչի առաջատար Էմի Բուենդիային, սակայն գործարքը կարող է իրականանալ ամռանը։
Մանչեսթեր Սիթիի պաշտպան Բենջամին Մենդին խախտել է ակումբի կողմից սահմանված սահմանափակումները և Ամանօրյա խնջույք է կազմակերպել իր տանը։
Տոտտենհեմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին շատ է բարկացրել իր թիմի մի քանի ֆուտբոլիստների սահմանափակումների խախտելը։ Սերխիո Ռեգիլիոնը, Լո Չելսոն ևս մեկ ֆուտբոլիստ ում անունը չի նշվում դեռ հայտնվել են պորըուգալացի մարզչի սև ցուցակում։