Մանչեսթեր Սիթի – Քրիստալ Պելաս 4-0 ( xG 1.14 xG 0.05)
Պեպ Գվարդիոլայի թիմը հերթական երեք միավորն է վաստակում։ Ընդ որում, կորցրած միավորներով «քաղաքաբնակները» Պրեմիեր Լիգայում առաջատարն են։
Դե Բրույնեյի և թիմի հաշվին արդեն կա 35 միավոր, իսկ առաջին տեղը զբաղեցնող Մանչեսթեր Յունայթեդը ունի 37 միավոր և մեկ խաղ ավել է անցկացրել։
Մանչեսթեր Սիթին իր խաղով հստակ ցույց է տալիս, թե որ թիմն է ԱՊԼ-ի չեմպիոնության գլխավոր ֆավորիտը։ Ընդհանուր առմամբ, վաղուց այսքան լավ մարզավիճակում չի եղել Գվարդիոլայի թիմը։