Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչը արտահայտվել է իր և Պոլ Պոգբայի փոխհարաբերությունների մասին։
«Իմ գործը նրա հետ անկեղծ ու անմիջական լինելն է։ Պոլը շատ լավ տղա է և անմիջապես ըմբռնում է, երբ մենք շփվում ենք։ Մարդիկ հաճախ չեն նկատում, թե ինչքան ավանդ է ունենում նա, երբ նույնիսկ չի խաղում։ Պոլը, պահեր են լինում, երբ հանդես է գալիս որպես թարգմանիչ իմ և մի քանի ֆուտբոլիստների միջև»,- ասել է Սուլշերը։
Այս մրցաշրջանում պոլ Պոգբան Պրեմիեր Լիգայում անցկացրել է 16 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ։