Մեծ հավանականությամբ նոր մարզիչը ընտրել է այն սխեման, որը կարող է լինել բազային, այսինքն ի ցույց է դրվում, թե ինչ է խաղալու Չելսին Տուխելի գլխավարությամբ։
Գերմանացի մասնագետը իր առաջին խաղի համար ընտրել է 3-4-3 հիբրիդ տակտիկական սխեման։
Թոմաս Տուխելը տակտիական էսթետ է համարվում, այնպես որ եկեք հիանանք ու մաղթենք հաջողություն։
Հավերցը հայտավորված է հարձակման աջ եզրում, բայց մեծ հավանականությամբ կգործի «կեղծ» ինը համարի դիրքում։ Այսինքն ընթացքում այն կարող է վերածվել 4-2-3-1։ Սա 3-4-3 հիբրիդային սխեմայի վերադասավորման ամենահավանական տարբերակներից մեկն է: