Չելսի – Վուլվզ 0-0 ( xG 0.81 xG 0.64)
Թոմաս Տուխելը առաջին հանդիպումը անցկացրեծ Չելսիի ղեկին, մինչ այդ գերմանացի մասնագետը հասցրել էր ընդամենը մեկ լիարժեք մարզում անկացնել թիմի հետ։
Լոնդոնյան թիմը վերցրել էր նախաձետռնություն և խաղի մեծ մասը տիրում էր գնդակին․ առաջին խաղակեսում Տուխելի թիմը կատարել էր 433 ճիշտ փոխանցում, որը ռեկորդ է առաջին կեսերի համար 2003 թվականից հետո (opta -ն 2003-ից հետո է սկսել այդ վիճակագրական տվյալները հավաքել):
Ամեն դեպքում չի կարելի ասել, որ Վուլվզը հազիվ էր ետ մղում Չելսի գրոհները, ընդհակառակը, Նունու Սանտուշի թիմը ինքնակամ էր զիջել խաղի կենտրոնը և խաղում էր հակագրոհներով։ Հենց նման հակագրոհներից հետո եղավ խաղի ամենավտանգավոր պահը, երբ Նետույի գեղեցիկ հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։