Ձմեռային այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» պաշտոնական առաջարկ կանի «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտին: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը:
Ինչպես հայտնի է, «Արսենալը» չի կարողանում համաձայնության գալ Ուոլկոտի հետ նոր պայմանագրի շուրջ: Ֆուտբոլիստը պահանջում է ավելի բարձր աշխատավարձ և կենտրոնական հարձակվողի դիրք: Իսկ «Չելսին» իր հերթին փնտրում է իր հիմնական հարձակվող Ֆերնանդո Տորրեսին փոխարինող: «Ազնվականներն» իհարկե ունեն Դանիել Սթարիջին, սակայն նա ամենայն հավանականությամբ հունվարին կտեղափոխվի «Լիվերպուլ» 12 մլն ֆունտով:
Ըստ պարբերականի` Թեո Ուուլկոտը կարող է սպասել մինչև ամառ, երբ կլրանա պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ և ինքը կորոշի իր հետագա անելիքը: