«Լիվերպուլի» փլեյմեյքեր Տակումի Մինամինոն մրցաշրջանի մնացած ժամանակահատվածը կանցկանցնի վարձավճարով «Սաութհեմփթոնում»։
Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը ութ հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» կազմում, բայց հույս ունի, որ Սենթ Մերիում ավելի շատ խաղաժամանակ կունենա:
Ինչպե՞ս է Մինամինոն հանդես եկել «Լիվերպուլում»:
ՌԲ Զալցբուրգից 7,25 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց մեկ տարի անց Մինամինոն չկարողացավ դառնալ «Լիվերպուլի» հիմնական կազմի խաղացող։
Վերջին անգամ Մինամինոն մեկնարկային կազմ է դուրս եկել դեկտեմբերին՝ «Քրիստալ Փելասի» (7-0) հետ խաղում, որտեղ դարձել է գոլի հեղինակ՝ մասնակցելով ամբողջ հանդիպմանը։ Այդ հանդիպումից հետո ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստը միայն վեց րոպե է անցկացրել Պրեմիեր Լիգայում։