Դավիդ Լուիզը Արսենալ է տեղափոխվել Չելսիից 2019-ի օգոստոսին։
Այդ ժամանակվանից ի վեր բրազիլիացի պաշտպանը կանոնիերների կազմում ստացել է 3 կարմիր քարտ և նրա խախտումներից 6 անգամ նշանակվել է 11 մետրանոց հարված։ Նշված ժամանակահատվածում Պրեմիեր Լիգային և ոչ մի ֆուտբոլիստ երկու կարմիր քարտից ավել չի ստացել։