«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարել է, որ հունվարին ոչ մի ֆուտբոլիստի չի վաճառելու: Թիմը մտադիր է համալրվել նոր խաղացողներով:
Այս մրցաշրջանում «իրիսկաները» պայքարում են Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար, և հենց դրա համար էլ Մոյեսը ցանկանում է ուժեղացնել կազմը: Իրավիճակը թիմում այնքան էլ լավ չի, քանի որ Թոնի Հիբբերտը և Կևին Միրալյասը վնասվածք ունեն և մի քանի շաբաթ կբացակայեն:
-Մենք ոչ մեկի չենք վաճառելու, բայց ցանկանում ենք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, եթե դա հնարավոր լինի: Իսկ դա կլինի, եթե մեզ անհրաժեշտ ֆուտբոլիստները հասանելի լինեն, իսկ գործարքների պայմանները` հստակ,-ասել է Մոյեսը: Sky Sports