Տիբեթում երկու վանականներ, մեկը՝ ծեր, մյուսը՝ երիտասարդ դուրս էին եկել զբոսանքի։ Երիտասարդը նոր-նոր էր սովորում իմաստություն, և ականջալուր էր ծեր քահանայի ամեն մի խրատի։ Տարբեր խրատներից կար նաև այս մեկը․ վանականը երբեք չպետք է հպվի, կամ մտածի կնոջ մասին։
Վանականները զբոսնելով հասան գետի ափին, որտեղ մի կին տարակուսած կանգնած էր, նա պետք է անցներ մյուս ափ, իսկ կամուրջը մնացել էր հեռվում, ինքն էլ հոգնած, սպասում էր մի բարի ճամփորդի՝ ով կօգնի նրան հաղթահարել գետի եռացող ընթացքը։ Ծեր վանականը լսեվ կնոջ խնդրանքը, գրկեց նրան, անցկացրեց մյուս ափ, ապա վերադարձավ։ Երիտասարդը այդ ամենը տեսնելով զարմացավ, ու սկսեց ինքն իրեն հարցնել․ «այդ ինչպես ուսուցիչը համարձակվեց, մենք ախր չպետք է դիպչենք, նույնիսկ մտածենք կնոջ մասին, էլ ուր մնաց՝ գրկենք»։
Այդպես խորասուզված սեփական մտքերի օկեանում երիտասարդը չնկատեց, թե ինչպես հասան վանքի դարպասների մոտ, և մինչ ներս մտնելը համարձակությունը մի բռունցք հավաքեց ու դիմեց ուսուցչին․
—Ուսուցի՜չ, Դուք ասել եք, որ վանականը չպետք է մտածի, չպետք դիպչի կնոջը։
—Այո, այդպես է,-պատասխանեց ծեր վանականը։
—Այդ դեպքում, ինչպե՞ս գրկեցիք այդ կնոջը ու անցկացրեցիք մյուս ափ։
Ծեր վանականը խորաթափանց հայացքը հառեց երիտասարդի՝ երկմտանքից շփոթված դեմքին․-Երիտասա՜րդ, ես գրկեցի այդ կնոջը, օգնեցի՝ անցկացնելով գետը, թողեցի այնտեղ և վերադարձա, իսկ դու մինչև հիմա նրան գրկած պահում ես։
Ժոզե Մոուրինյուի «Տոտտենհեմը» մրցաշրջանի սկզբում հոյակապ տեսք ուներ։ Նրանք վստահ հաղթանակներ էին տանում։ Բայց դեկտեմբերի վերջին, երբ «Էնֆիլդ Ռոուդում» պարտվեցին «Լիվերպուլին»՝ հանդիպման վերջին րոպեին գնդակ բաց թողնելով, դուռ բացեցին կասկածանքի համար։ Պորտուգալացու հիմնական «զենքը»՝ մոտիվացիան է, հոգեբանակն հզոր ներհոսք, որը ֆուտբոլիստին ապացուցում է, որ հենց նա է լավագույնը, որ հենց նա կարող է կատարել այդ առաջադրանքը լավագույնս։
«Տոտտենհեմը» մինիմումից մաքսիմումն էր վերցնում մինչ այդ հանդիպումը, այսինքն Քեյնը և խաղընկերները կարողանում էին ամեն գրոհ ավարտել կամ գոլով, կամ վտանգավոր հարվածով, այդ ամենը գալիս է վստահությունից։ Երբ հարվածելուց առաջ մտածում ես «կարո՞ղ է չստացվի», դա հեգաբանական բարդույթ է դառնում նաև հետագա հանդիպուների և գործողություինների համար։
Հյուսիս-լոնդոնյան դերբիում Արսենալը լավագույնն էր, Տոտտենհեմը ոչինչ չէր անում մինչև 75-րդ րոպեն, երբ Լամելան հեռացվեց խաղադաշտիվ հանկարծ «շնաձկների» մոտ արթնացավ ինքնապահպանման բնազդը։ Զարմանալի է, եթե թիմը կարողանում է խաղալ այդպես, ապա ինչո՞ւ է արթնանում վերջում։ Հենց այս ամենը կապված է այդ հոգեբանական բարդույթի հետ, Ժոզեն լավ մոտիվացնող է, բայց նաև պետք է կարողանա դատարկել ֆուտբոլիստների գլուխները անիմստություններից, պետք չի պարտությունները «գրկած տանել»։
Կարեն Պողոսյան