Յուրգեն Կլոպպի թիմը խաղ առ խաղ վերադառնում է։
«Վուլվզ» – «Լիվերպուլ» 0-1 ( xG 1.29 xG 1.06)
«Մոլենյու» մարզադաշտում ոչ մի թիմի համար հեշտ չի լինում, սակայն «Լիվերպուլին» դժվարին խաղում հաջողվեց երեք միավոր կորզել Դիոգո Ժոտայի գոլի շնորհիվ։
Պորտուգալացին, չնայած վնասվածքի հետևաքով բավականին երկար ժամանակ բացակայեց, բայց արդյունավետության առումով Ժոտան շարունակում է պահել այն տեմպը, որը կար մինչ վնասվածքը․ սա Դոիգոյի 6 -րդ գնդակն էր Պրեմիեր Լիգայի 12 ոչ ամբողջական խաղերում։