Երեկ «Վուվզ» – «Լիվերպուլ» հանդիպման 86-րդ րոպեին սարսափելի վնասվածք ստացավ Ռուի Պատրիսիուն։ Սա այս մրցաշրջանում երկրորդ դեպքն է, երբ Նունու Սանտուշի թիմի ֆուտբոլիստւ նմանատիպ վնասվածք է ստանում (առաջինը Խիմենեսի վնասվածքն է):
«Գայլերի» ավագը խաղային դրության ժամանակ պատահմամաբ ծնկով հարվածել է պարտուգալացի դարպասապահի գլխին։ Բժիշկները շուրջ 15 րոպե օգնություն էին ցույց տալիս։
Հանդիպումից հետո Նունու Սանտուշը հանգստացրեց բոլորին ասելով, որ խոսել է բժիշկների հետ և Ռուիի հետ ամեն ինչ նորմալ է։
Առողջություն են ենք մաղթում «Վուլվզի» դարպասպահին։