«Էվերթոնը» տուգանել է իր կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին «Ստոկ Սիթիի» ֆուտբոլիստ Ռայան Շոուքրոսի նկատմամբ կատարած արարքի համար: Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:
Նախ և առաջ «իրիսկաների» մարզիչ Դևիդ Մոյեսը մտադիր է տուգանել Ֆելայնիին 150 հազար ֆունտով: Իսկ Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան դեռ որոշում չի կայացրել: Ենթադրվում է, որ Մարուանը կորակազրկվի 3 խաղով: Մինչդեռ «իրիսկաները» մտավախություն ունեն, որ խաղացողին կորակազրկեն միանգամից 9 խաղով, քանի որ երեք տարբեր դրվագներում պարզ երևում է նրա կոպիտ խաղը:
Հիշեցնենք, որ «Ստոկի» հետ խաղում բելգիացին գլխով հարվածել էր մրցակից թիմի ավագ Ռայան Շոուքրոսի դեմքին: Խաղի մրցավար Մարկ Հալսին անտեսել էր այդ դրվագը, սակայն մրցավարի բացթողումը կուղղի Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան: