«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ «Նորվիչի» ֆուտբոլիստները փորձում էին ամեն կերպ վնասվածք հասցնել իր թիմի խաղացողին:
-Պարզ երևում էր, որ նրանք ցանկանում էին պայքարից հանել Մակարտիին,- ասել է Մարտինեսը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Նորվիչի» կիսապաշտպան Բրեդլի Ջոնսոնը Մակարտիի հանդեպ խախտման համար զգուշացվեց դեղին քարտով: Իսկ Ջեյմսը չկարողանալով շարունակել խաղը՝ փոխարինվեց: