Տիմո Վերները վերադարձավ «ՌԲ Լեյպցիգ»։
Երկու տարի առաջ 47,5 մլն ֆունտի դիմաց Տիմո Վերները «ՌԲ Լեյպցիգից» տեղափոխվեց «Սթեմֆորդ Բրիջ» ։ Դրանից հետո Վերները «ազնվականների» կազմում մասնակցել է 83 հանդիպման, որտեղ խփել է 29 գոլ։
Վերները «ՌԲ Լեյպցիգում» հանդես գալու տարիներին մասնակցել է 159 հանդիպման՝ խփելով 95 գնդակ։ Այժմ Տիմոն վերադառնում է «ՌԲ Լեյպցիգ», որտեղ հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։
Evening Standard-ը Վերների տրանսֆերը գնահատում է 20 մլն․ ֆունտ, ևս 5 մլն․ , որպես բոնուս։
Ավելացնենք, որ «Չելսիի» կազմում Տիմոն դարձել է Եվրոպայի սուպերգավաթակիր,Չեմպիոնների Լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն, ինչպես նաև մասնակցել է Անգլիայի գավաթի խաղարկության երկու և Լիգայի գավաթի մեկ եզրափակչի։