Այս ամռանը, չնայած «ՊՍԺ»-ի կողմից ցուցաբերած հետաքրքրությանը Մարկուս Ռաշֆորդը կմնա «Մանչեսթեր Յունաայթեդում»։
Նախօրեին հայտնի դարձավ, որ «ՊՍԺ»-ն բանակցություններ է վարել Ռաշֆորդի ճամբարի հետ և ստացել շատ դրական պատասխան։ Խոսվում է, որ ֆրանսիական հսկան դիտարկում է Մարկուսին, որպես Լիոնել Մեսսիի երկարաժամկետ փոխարինող:
Փարիզում լավ գիտեն, որ Ռաշֆորդի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, որը, սակայն, «Յունայթեդի» նախաձեռնությամբ կարող է երկարաձգվել 12 ամսով։
Ինչպես հայտնում է ESPN-ը «կարմիր սատանաները» չեն պատրաստվում բաց թողնել Ռաշֆորդին և հույս ունեն, որ կարող են նոր պայմանագիր կնքել Մարկուսի հետ։
Բացի այդ, «ՊՍԺ»-ն Ռաշֆորդի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 մլն․ ֆունտ, իսկ «Յունայթեդը» պահանջում է կրկնակին։