«Աստոն Վիլլան» պաշտոնապես հաստատել է, որ պաշտպան Դիեգո Կառլոսը պատռել է աքիլեսյան մկանը:
Հիշեցնենք, որ միայն մեկ օր առաջ հաղորդվեց, որ «Աստոն Վիլլան» պատրաստ է դուրս գալ տրանսֆերային շուկա՝ պաշտպան գնելու համար, եթե հաստատվեն Կառլոսի մասին վատագույն մտավախությունները։
Եվ այս մտավախությունները հաստատվեցին։ Շաբաթ օրը Դիեգոն իսկապես պատռեց իր աքիլեսյան մկանը «Էվերթոնի» դեմ խաղում՝ Բիրմինգհեմյան ակումբի կազմում իր երկրորդ խաղում «Սևիլիայից» տեղափոխվելուց հետո:
«Վիլլան»-ն հայտնում է նաև, որ 29-ամյա բրազիլացուն վիրահատության կարիք կունենա, սակայն վերականգնման ժամկետները չեն նշում՝ հաշիվը ամիսներով կգնա։